"Հայաստանի հաջողակ և կայացած ռեստորատորները" չորրորդ պանելում հանդիպեցին երկրի խոշորագույն ռեստորանային ցանցերի սեփականատերերն ու ստեղծողները՝ Արսեն Բակլաչյանը
Baklachoff Collection-ից (Patrick' s և "Կովկասի գերուհի"), Կարեն Մարգարյանը
Margaryan Business Group-ից (Louis Charden cafe-bakery և Vostan), Ստյոպա Ծառուկյանը
Patriarch Group of Companies-ից (Yasaman և Ginetun) և Արտակ Հարությունյանը (
Collective group: AfroLab, Minas և Gallia; Black Angus). Ռեստորատորները քննարկեցին Հայաստանում ռեստորանային բիզնես վարելու իրենց բազմամյա փորձը, այն տրանսֆորմացիաները, որոնք տեղի ունեցան ռուսների զանգվածային տեղափոխությունից հետո, ինչպես նաև բարձրաձայնեցին, որ կարևոր է ոչ միայն ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հաղորդակցությունը, այլև թափանցիկ փոխգործակցությունը պետության հետ: